Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ապրում ենք անպետություն և անպետականություն սուբստանցում

Ապրում ենք անպետություն և անպետականություն  սուբստանցում
02.04.2024 | 11:54

Իմանալով Նիկոլի ժանգլյոր տեսակը, ով սիրում է շոու ու տեսարան, թերևս կգնա Եռաբլուր ու մի քանի փունջ վարդեր կդնի տղերքի շիրիմներին՝ իր ներկայությայամբ հերթական անգամ անարգելով Ապրիլյանի հաղթանակը։ Երևի հոգին էլ կփառավորվի, որ ոչ միայն 116 դիրք է հանձնել, այլ մի ողջ երկիր ու մի ամբողջ ժողովրդի սարքել գաղթական։

Աներկբա է, որ մենք այսօր ապրում ենք անպետություն և անպետականություն մի սուբստանցում։ Միանշանակ է այն պարզ իրողությունը, որ ներկայիս Հայաստանը մի մարդու պետություն է՝ «Նիկոլի պետությունը» կամ, եթե կուզեք, «պետություն Նիկոլի համար»: Դա չափազանցություն չի, այլ դառն իրականություն, երբ նրա քմահաճույքները դառնում են պետության համար ուղենիշներ, իսկ ոմանց համար նա ուղղակի Մեսիան է:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 1145

Մեկնաբանություններ